Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունիսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։
Փրկարարները տարհանել են ութ քաղաքացու։ Երկու քաղաքացի տեղում ստացել են համապատասխան օգնություն։