Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մի դրվագի, որում Քոչարյանը խոսում է իշխանության յուրացման մասին։


«Երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է «իշխանության յուրացման» մասին, մարդկանց հիշողության մեջ թարմանում է հենց իր ընտրվելու արատավոր պրոցեսը, երբ բազմաթիվ ընտրակեղծիքների գնով նրան բերում էին իշխանության, իսկ հետո՝ արյունով այդ նույն իշխանությունը փոխանցում հաջորդին։

Այս հարցազրույցը հերթական անգամ հիշեցրեց, թե ով է 10 տարի ղեկավարել Հայաստանը։ Նա ու իր կալուգացի գործընկերը Հայաստանի հանդեպ արված ոչ մի սխալ և հետևաբար ոչ մի պատճառահետևանքային կապ չեն տեսնում։


Երբ հանրությունը հարցեր է բարձրացնում, իրենց համար միակ կարևոր բանը կոնկրետ կենտրոնների հանդեպ հավատարմություն ցուցադրելն է։ Ու այդ կենտրոնները վստահաբար կապ չունեն հայ ժողովրդի հետ»,- գրել է պատգամավորը։