Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ունեցած տվյալների համաձայն՝ Բելառուսի տարածքում գործում են ռետրանսլյատորներ, որոնք օգտագործվում են ռուսական զորքերի շահերից ելնելով, իսկ բելառուսական վառելիքը մատակարարվում է Ռուսաստան։
Զելենսկու խոսքով՝ Մինսկին մեկ շաբաթ ժամանակ է տրվել նշված գործոնները վերացնելու համար։ Հակառակ դեպքում, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, «դա կանի Ուկրաինան»։
Միաժամանակ Զելենսկին հերքել է բելառուս երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակմանը Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները՝ տեղի ունեցածը որակելով «սադրանք»։
Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ։