Իրանը կչեղարկի Հորմուզի նեղուցով անցման վճարը

Իրանը փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետոկչեղարկի Հորմուզի նեղուցով անցման վճարը ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60-օրյա ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:


«Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Հորմուզի նեղուցով անցումը թույլատրվելու է այն նավերին, որոնք հայտ են ներկայացրել», - նշում է գործակալությունը:


Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պարսից ծոցի նեղուցների հարցերով իրանական վարչությանը, Հորմուզի նեղուցը հատել ցանկացող նավերին հասանելիություն կտրամադրվի 60 օր ժամկետով՝ Փոխըմբռնման հուշագրի պայմաններին համապատասխան:


Վարչության հայտարարության մեջ ասվում է, որ նավերը պետք է սահմանը հատելու հայտ ներկայացնեն ճանապարհ ընկնելուց առնվազն 48 ժամ առաջ: Վարչությունը հայտնել է, որ 60-օրյա ժամանակահատվածում նավերից ոչ մի վճար չի գանձվելու: 


Նշվել է նաև, որ անվտանգության, աշխատանքի պաշտպանության, բնապահպանական ծառայությունների և համապատասխան իրանական ապահովագրական ծածկույթի ծախսերը հոգալու է Իրանի կառավարությունը: