Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին դատարանից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: