Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը

«Հենց նոր ականատես եղա ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել»։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարևոր փոփոխություն։


Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ, կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի:


15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք վթարի յուրաքանչյուր մասնակցի համար: