Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենի հետ։

 


Վերջինս վարչապետ Փաշինյանին շնորհավորել է 2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով։


 

Նիդերլանդների Թագավորության վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին։


 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և Կառավարության կողմից իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար