Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Տոնե Կայզերի հետ:


Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, շնորհավորելով գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Տոնե Կայզերին մաղթել է հաջողություն պատասխանատու առաքելության մեջ: Իր հերթին Սլովենիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերով կյանքի կոչել ձևավորված հարուստ օրակարգը:


Նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ։