Uzbekistan Airways-ը կրճատում է դեպի ՌԴ թռիչքների հաճախականությունը

Uzbekistan Airways ավիաընկերությունը կրճատում է դեպի Ռուսաստանի քաղաքներ թռիչքների հաճախականությունը: Այս մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությանը:


Ավիափոխադրողի տեղեկատվության մեջ նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ստիպված՝ հաշվի առնելով ավիացիոն վառելիքի դեֆիցիտը և դրա թանկացումը:


«Չեղարկված չվերթների ուղևորների համար նախատեսված է անվճար վերամրագրում կամ միջոցների ամբողջական վերադարձ՝ առանց տուգանքների գանձման», - հայտարարել են ավիաընկերությունում: