«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ։


Այսօր ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող գործոնի։ Նա խոսել էր Նեթանյահուի «հանցավոր ցանցի» մասին, որը Սիրիային և Լիբանանին իր հարվածներով իրավիճակը հասցրել է մի կետի, երբ այն արդեն սպառնալիք է ներկայացնում նաև Թուրքիայի համար։


«Հակասեմական բռնապետ Էրդողանը, որը քրդերի ցեղասպանություն է անում, աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը, ճնշում է սեփական ժողովրդին և բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին, վերջին մարդն է, որը կարող է բարոյականություն քարոզել Իսրայել Պետությանը»,–X սոցիալական ցանցում գրել է Նեթանյահուն։


Նա ընդգծել է, որ Իսրայել Պետությունը և Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակեն վճռականորեն գործել Իրանի և նրա ուժերի դեմ, որոնք, Իսրայելի իշխանությունների կարծիքով, «սպառնում են Մերձավոր Արևելքին և ողջ աշխարհին»: