Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

«Էդմոն Մարուքյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է տարբեր ընտրատեղամասերում «Լուսավոր Հայաստան»-ի ստացած 1, 2, 3, 4, կամ 5 ձայնի դիմաց գրել 0»։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ մանրամասնելով․


«Նույնիսկ եթե մի պահ զինվենք պարոն Մարուքյանի վառ երևակայությամբ, բայց պահենք սթափ տրամաբանությունը, ապա պիտի արձանագրենք, որ նման բան անելը կլիներ ոչ միայն անիմաստ, այլև ուղղակիորեն վնասակար իշխանության համար։ Ինչո՞ւ, որովհետև ամեն մի փոշիացած ձայնի կեսը գալիս է իշխանությանը։ Մենք շատ կուզեինք, որ պարոն Մարուքյանը ամեն տեղամասում հավաքեր ոչ թե 1, 2, 3 կամ 5 ձայն, այլ 10-12 ձայն։ Այդ դեպքում այդ ձայներից 5-6-ը կգար մեզ, իսկ չարամտորեն զրո գրելու իմաստը ո՞րն է. զրոն չի կիսվում»։