Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել. Խուդաթյան

ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել. 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններում ստացել են 10 051 ձայն, 2026 թվականի հունիսի 7-ին` 3967 ձայն:


Ստացվում է՝ էս մեծախոսները 7 ամսից քիչ ժամանակում կորցրել են 6084 վաղարշապատցու վստահության քվե: 


Թողես, մեծ-մեծ խոսեն»։