Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան

ՔՊԿ Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.


Իվետա Տոնոյանի հրապարակած այս քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք։ Բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։ 


Մասնավորապես այս նկարի 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի (համար 16) ձայները գրվել են ԴՕԿ—ի (համար 15) դիմաց , Հայաստան դաշինքի(համար 17) 63-ը՝ ՔՊ (համար 16) դիմաց։ 


Այսպիսով ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում բացահայտված սխալը ՔՊ—ի ձայները այս տեղամասում կավելացնի 238-ով։ 


Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով։ 


Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով։ 


Թե բա՝ գողացել են ձայները  Եթե սա գողություն էր, ապա ամենամեծ տուժողը մենք էինք, իսկ իրականում՝ ակնհայտ է, թե ինչ տեխնիկական սխալ է տեղի ունեցել, որը բնականաբար պիտի շտկվի, և բոլոր ուժերը պիտի ստանան իրենց ստացած ձայները։