Լոռիում գրանցվեց ջախջախում, բայց եռագլուխների ողնաշարի․ Արեն Մկրտչյան

Լոռիում, որը համարվում էր պայքարի էպիկենտրոններից մեկը, գրանցվեց ջախջախում, բայց եռագլուխների ողնաշարի։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ընտրական օրվան։


Ըստ մարզպետի, Լոռու մարզում պատերազմի կուսակցությունը եղել է ոչ թե եռագլուխ, այլ տասնյակ գլուխներ է ունեցել։ Տարբեր համայնքների ընտրատեղամասերում եղել են մարդիկ, որոնց դեմքով որևէ մեկը չի ճանաչել։


Ենթադրելի է, որ նրանք, ըստ Մկրտչյանի, 90-ականներին հեռացած անձինք են, ովքեր մի քանի ժամով վերադարձել էին ընտրության համար։