Օդանավակայանի հայտնի «հերոսը» ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող  հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։


Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):


Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է:


Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: