Իջևանում ՔՊ 68,8% վստահության պաշարը որքան ուրախացնող, նույնքան էլ պարտավորեցնող է

Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Իջևան քաղաքի և հարակից 18 գյուղերի հզո՜ր, հզո՜ր, հզո՜ր ժողովուրդ🫶🇦🇲


Աժ ընտրությունները մեր համայնքում բացված բոլոր ընտրատեղամասերում անցել են ազատ, արդար և թափանցիկ պայմաններում, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս։


Նախնական արդյունքներով Քաղաքացիական պայմանագիրը ստացել է ընտրություններին մասնակցած 23363 քաղաքացիներից 16078֊ի քվեն։


Շնորհակալ եմ վստահության համար և ջերմորեն սեղմում եմ յուրաքանչյուրիդ ձեռքը։


68,8% վստահության պաշարը որքան ուրախացնող, նույնքան էլ պարտավորեցնող է։


Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր շտաբի բոլոր անդամներին։ Այս արդյունքը ձեր հետևողական և միասնական թիմային աշխատանքի արդյունքն է։


Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։


Ի գործ։