ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ:
Ըստ Քննչական կոմիտեի ներկայացրած վիճակագրության՝
• ՀՀ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 8 քրեական վարույթ:
• ՀՀ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 45 քրեական վարույթ:
• ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
• ՀՀ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
• ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 41 քրեական վարույթ:
• ՀՀ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ:
• ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով (ընտրակաշառք ստանալը և ընտրակաշառք տալը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:
• ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:
117 քրեական վարույթից 9-ը՝ 16 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Վերը նշված բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել է շուրջ 1200 անձ, կատարվել՝ շուրջ 280 խուզարկություն: