Եվս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով

Եվս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:


 

ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի տեղամասային հանձնաժողովի նախագահը, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը՝ հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործելով որպես քվեներ ձեռք բերելու միջոց։


 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։