Ընտրողը քվեարկության ընթացքում հեռախոսով լուսանկարել է թիվ 3 թեկնածուի օգտին լրացված քվեաթերթիկը

Թալին համայնքի 18/37 ընտրական տեղամասում արձանագրվել է ընտրական իրավունքի իրացման կարգի խախտման դեպք։ Ընտրողը քվեարկության ընթացքում հեռախոսով լուսանկարել է թիվ 3 թեկնածուի օգտին լրացված քվեաթերթիկը՝ խախտելով քվեարկության գաղտնիության սկզբունքը։


Դեպքի առթիվ ՆԳՆ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։