Կդիմեմ դատարան, որպեսզի սույն տիկինն ու իր լրատվականը հերքեն իրենց տարածած սուտը և մեծ փոխհատուցում վճարեն. Վահրամ Խաչատրյան

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը գրել է.


«Լրագրող Լիա Սարգսյանին պատկանող «Իշխանություն» լրատվականը նենգ սուտ է տարածել իմ մասին՝ մեղադրելով ինձ ընտրական հանցագործության հետ սահմանակցող արարքում։ Շուտով կդիմեմ դատարան և կպահանջեմ, որպեսզի սույն տիկինն ու իր լրատվականը հերքեն իրենց տարածած սուտը և մեծ փոխհատուցում վճարեն։


Այս ապատեղեկատվության նպատակը միանշանակ ընտրությունների լեգիտիմությունը ստվերելն է, ինչը տեսանելի է առավոտից որոշ խիստ ընդդիմադիր լրատվամիջոցների գործողություններում»։


Կդիմեմ դատարան, որպեսզի սույն տիկինն ու իր լրատվականը հերքեն իրենց տարածած սուտը և մեծ փոխհատուցում վճարեն. այս ապատեղեկատվության նպատակը միանշանակ ընտրությունների լեգիտիմությունը ստվերելն է