Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, իր քվեարկությունը կիրականացնի Չեխովի փողոց 100 հասցեում տեղակայված 8/20 ընտրատեղամասում։