Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Մամուլում ցուցակ է հայտնվել, որում ըստ հրապարակումների՝ ՌԴ Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անուններն են նշված:


Հրապարակումներին անդրադարձել է ՀՀ քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ այն կդառնա քննության առարկա:

«Լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: