Ընդե ոնց որ մեզնով զբաղվում են, նայի ավելորդ ցուցակ-մուցակ չըլնի. գաղտնալսում` «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի հոր մասնակցությամբ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի հոր կողմից Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի մասին։ 




Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։