Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝
🔷 ձերբակալվել է 194 անձ,
🔷 քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,
🔷 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:52 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:
Հայտնաբերվել են գումարային շարժերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գաղտնալսող սարքեր հայտնաբերող սարքավորումներ, 1000-ավոր քաղաքացիների ցուցակագրված տվյալներ, որոնց կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առաջիկա օրերին կիրականացվեն լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ողջ տարածում: