Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունիսի 5-ին կայացվել է վճիռ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց բավարարվել է մասնակի. վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.


  • Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:

  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:

  • Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:

  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:

  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:

  • Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:

  • Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:

  • RANGE ROVER SPORT SC 4.2 մակնիշի և MERCEDES-BENZ S550 մակնիշի տրանսպորտային միջոցները:

  • Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:

  • 85 միլիոն 430 հազար դրամ: