Որքան մարդ է մասնակցել ՔՊ հանրահավաքին․ ԻՔՄ

Այսօր՝ հունիսի 5-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 21:27-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 32 000 մարդ:


Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։