Խուզարկություններ՝ «Արմատ մեդիա»-ի խմբագրությունում

«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում ուժային մարմինների ներկայացուցիչները գործողություններ են կատարում:ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել են տեղեկությունը:

Մեր տեղեկություններով՝ խուզարկությունները կատարվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթի շրջանակներում: