Բագրատ Գալստանյանը տնային կալանքը կկրի վարչապետի հետ վիճաբանող տիկնոջ տանը․ մանրամասներ

Medianews-ը գրում է․ Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով։


Սակայն պարզվեց, որ Բ.Գալստանյանի տնային կալանքի հասցեն հանդիսանում է վերջինիս փաստաբան Տաթևիկ Սողոյանի մոր` Արփինե Սողոյանի հաշվառման հասցեն:  Ի դեպ սա այն նույն տիկինն է, ով  քարոզչության ընթացքում լեզվակռվի մեջ էր մտել ՀՀ վարչապետի հետ, ինչը մեծ արձագանք էր ստացել համացանցում։


Այստեղից ավելի քան ակնհայտ է դառնում, որ քարոզարշավի ժամանակ Տաթևիկ Սողոյանի մոր` Արփինե Սողոյանի մասնակցությամբ վարչապետի հանդեպ սադրանքը եղել է նախօրոք պլանավորված։