Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ռուսաստանից ընտրակաշառքով Հայաստան ժամանած բոլոր անձինք կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին:


Չախոյանը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խուսափել վարժական հավաքներից, կենթարկվեն քրեական պատասխանատվության:


Առավել մանրամասն՝ տեսանյութում: