Պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 


«Նախաքննության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված` առանձնապես խոշոր չափերով` 100 մլն ՀՀ դրամի վնասը: 


Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։