Ռուսաստանից ընտրակաշառքով եկողներն արդեն ձերբակալվում են և առաջիկա տարիները կանցկացնեն բանտում. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած վերջին բացահայտումներին:


Համաձայն դրանցից մեկի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին պայմանավորվածություններ են եղել, կա ձերբակալված:


«Ռուսաստանից ընտրակաշառքով եկողներն արդեն ձերբակալվում են և առաջիկա 7 տարիները կանցկացնեն բանտում»,- ասել է Ռուբինյանը: