«Ուժեղ Հայաստան»-ից 8 հոգի ձերբակալվել է. մանրամասներ

Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով քննչական գործողություններ իրակացանել, որի շրջանակում ձերբակալվել է 8 անձ:


«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ։


Ձերբակալվել է 8 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Կոմիտեից:


Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից են: