Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Օվերչուկ

Հայաստանում գազի հետ կապված կարող է բարդ իրավիճակ ստեղծվել Ռուսաստանից մատակարարումների դադարեցման դեպքում, սակայն ՌԴ-ն չի ցանկանում իրավիճակի սրում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի» լրատվական ծրագրի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։


​Նրա խոսքով՝ Երևանում ռուսականից բացի այլ գազ չի լինի։ Հարցը միայն այն է, թե որտեղից Հանրապետությունը կստանա այդ գազը։


​«Նրանց ընդամենը պետք է նայել քարտեզին, տեսնել, թե ինչ խողովակաշարեր են այնտեղ գործում նույնիսկ հիմա։ Անմիջապես կտեսնեն, թե ումից են նրանք ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30% արտահանման տուրքը, հաշվի առնելով այն, որ դա լինելու է շուկայական գին, և հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ եկամտի իրենց բաժինը։ Ուստի Հայաստանում իրավիճակը շատ բարդ է լինելու։ Մենք դա չենք ցանկանում»,- նշել է Օվերչուկը։