Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը

Պարգևատրման գումարը նախատեսված է դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

 

Պարգևատրվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:

 

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի աշակերտները պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:Դեպի Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային և Երևանի քաղաքային փուլերում 1-ին տեղերը գրաված դպրոցների թիմերը (ընդամենը 11 թիմ, կազմում՝ 5 տղա և 2 աղջիկ): Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:


 

Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։


 

Հաղթողի կոչմանն արժանացել է Վայոց ձորի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի Կապանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի թիմը։

 


Տղաներից անհատական մրցանակ է արժանացել Վաչագան Գասպարյանը, իսկ աղջկներից՝ Մերի Մանուկյանը։


 

2026 թվականին մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 470 դպրոցի 3290 աշակերտ (2025 թվականին՝ 381 դպրոցի 2667 աշակերտ):


 

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ անգամ եղանակային պայմանները չեն խանգարում լիարժեք վայելելու օրվա մթնոլորտը, որն, ըստ նրա, առաջին հերթին մասնակիցների կամքի, համառության, ուժի, նպատակասլացության և թիմային ոգու արտահայտությունն էր։


 

Նախարարը շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ հենց այս կարևոր հատկանիշներն էին այսօր առավել տեսանելի մրցավազքի ընթացքում։

Նրա խոսքով՝ օրվա ոգևորությունն ու տրամադրությունը պետք է ուղեկցեն երեխաներին դեպի նոր հաղթանակներ ու հաջողություններ։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ շնորհավորել է նաև այն թիմերին, որոնք համառ ու հետևողական պայքարի արդյունքում կանգնել են պատվո հարթակի տարբեր աստիճաններին՝ նշելով, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է՝ համառ և շարունակական աշխատանքը միշտ տալիս է իր արդյունքը։


 

«Սա ամենօրյա ջանքի արդյունք է; Գրեթե բոլորդ պատրաստվել եք ամենօրյա ռեժիմով, պարապել եք, վազել։ Սա նշանակում է, որ դուք արդեն ձևավորել եք կենսակերպ, որը ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ վստահ եղեք՝ դա ձեր կյանքի որակի, առողջության և ակտիվ ապագայի ամենակարևոր ներդրումներից մեկն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ դիմելով մասնակից դպրոցականներին։


Անդրադառնալով մրցաշարի ընդգրկվածությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնակից դպրոցների շարունակական աճը։

 


Նրա խոսքով՝ վազքով զբաղվելու հնարավորությունը հասանելի է ամենուր, և դրա համար անհրաժեշտ է միայն ցանկություն։ Նախարարը նշել է, որ ուրախ է տեսնել մասնակիցների վճռականությունն ու հետևողականությունը և հույս հայտնել, որ նրանց օրինակը կոգեշնչի մյուս դպրոցներին ևս մասնակցելու մրցաշարին։


 

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը միայն մարզական մրցաշար չէ, այլ նաև հնարավորություն՝ նոր ընկերներ ձեռք բերելու, միմյանց հետ շփվելու և ժամանակ անցկացնելու Հայաստանի գեղեցիկ բնության գրկում՝ Պարզ լճում։ Նախարարն իր խոսքում նաև բոլոր մասնակիցներին մաղթել է հաճելի ամառային արձակուրդներ՝ հույս հայտնելով, որ նրանք այդ ժամանակահատվածը կօգտագործեն ոչ միայն հանգստի, այլև ինքնակրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ֆիզիկական ակտիվ կյանքը շարունակելու համար՝ նոր ուսումնական տարին սկսելով նոր ուժով ու նոր ոգևորությամբ։



Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին՝ ընդգծելով, որ երեխաների գրանցած արդյունքներում մեծ է նրանց հետևողական ու նվիրված աշխատանքի ներդրումը։

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակից դպրոցականները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով։
 
1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով:

Պարգևատրման գումարը նախատեսված է դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:
 
Պարգևատրվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
 
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի աշակերտները պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ: