Հայաստանի մասով հարցրեք «Գազպրոմին». Պեսկով

Հայաստանի հետ գազային համաձայնագրերի հնարավոր չեղարկման վերաբերյալ հարցը պետք է ուղղվի «Գազպրոմին»․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Արտոնյալ մատակարարումների չեղարկման վերաբերյալ դուք պետք է հարցնեք «Գազպրոմին»։ Ես ոչինչ չգիտեմ չեղարկման մասին», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։


Պեսկովը նաև հայտնել է, որ ներկայումս Պուտինի և Փաշինյանի միջև շփումների ծրագրեր չկան։


«ԵԱՏՄ օրակարգը բարդ է՝ պայմանավորված Հայաստանի հետ ստեղծված իրավիճակով։ Ոչ ոք չի կարող Հայաստանին աղաչել մնալ ԵԱՏՄ-ում, բայց անհրաժեշտ է պարզաբանում։ Հայաստանի գործողությունները չպետք է խոչընդոտեն մյուսների ինտեգրմանը։ Ընթացիկ գագաթնաժողովը չի որոշի Հայաստանի ճակատագիրը։ Երևանը կշարունակի մասնակցել ԵԱՏՄ միջոցառումներին»,- հավելել է Պեսկովը։