Որ հայ հասարակությանը կահաբեկեն 300 հզր ադրբեջանցիներով, միայն թե մի քոսոտ խմբակցություն ունենան, չէի սպասում

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից անընդհատ տարածվող «300․000 ադրբեջանցիների՝ Հայաստան բերելու» ապատեղեկատվությանը։


«Ուրեմն, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծավալուն հերքում է «300․000 ադրբեջանցիների՝ Հայաստան բերելու» ապատեղեկատվությունը, ու նորից ֆեյսբուքյան լրահոսում բերում է ձևիստների նոր լայվերը նույն ձայնասկավառակով։


Այն, որ բարոյականություն չունեն, արդեն իսպառ պարզ է, այն որ պադոշ են, ավելի քան պարզ է բազում ընտրակաշառքի գաղտնալսումներից, բայց որ նաև իրենց ապուշի տեղ դրած հայ հասարակությանը կահաբեկեն ադրբեջանցիներով միայն թե մի քոսոտ խմբակցություն ունենան խորհրդարանում, գոնե դա չէի սպասում»,- գրել է Սաֆարյանը։