Քաղաքացիակենտրոն լրատվություն
4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարի եզրափակչում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:
54 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու։ Լուսյա Ավետիսյանն ու Լուիզա Գրիգորյանը հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին և ոսկե մեդալը կվիճարկեն միմյանց հետ։
48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակչում շատ վսահ հաղթանակ է տոնել Վրաստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ և եզրափակչում ոսկին կվիճարկի մեկ այլ վրացի մարզուհու` Պիկրա Բենդելյանիի հետ։ 75կգ Լիլիթ Միքայելյանն էլ ոսկու համար կմրցի Բելառուսը ներկայացնող Մարիա Պիլպենկայի հետ։