ԱՄՆ պետքարտուղարությունն ամփոփել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները։
«ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները: Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը։
Այս փաստաթղթերը խորացնում են երկրների երկկողմ հարաբերությունները և առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասվում է պետքարտոիղարության կայքում հրապարակված է հաղորդագրությունում։
Մայիսի 26-ին Հայաստան էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Տեղի է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
Ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:
Ստորագրվել է նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը: