ԱՄՆ պետքարտուղարին օդանավակայանում կդիմավորի Արարատ Միրզոյանը

Մի քանի ժամից սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան:


Մայիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Ռուբիոյի Երևան այցի մասին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին կդիմավորի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Այնուհետև կկայանա Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:


Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի ասուլիսը: