Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին

Ինչպես հայտնել ենք՝ IRI-ն հրապարակել է հարցումներ, թե ԱԺ ընտրություններում մարդիկ ինչպես կքվեարկեին:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն իր էջում հրապարակել է հարցումների թվերը՝ գրելով.


«IRI-ի վերջին հարցումներից արդեն պարզ է դառնում, թե ինչու են կալուգացին ու մյուսները ընկել դռնեդուռ ու ընտրակաշառքի հույսին մնացել։


Էս թվերը հանկարծ իրենց ցույց չտա՛ք, մեկ է՝ չեն հավատալու. իրենք միայն իրենց նկարած ու երազած տոկոսներն են սիրում»,- գրել է Մանավազյանը: