Որտեղից ասես երգիչներ ենք ման գալիս միծինգների համար. գումարները մի տաս անգամ բարձրացնելով՝ բերում ենք

Օլիգարխ Սամվել Կարապետյանը տրտնջացել է, որ երգիչ-երգչուհիները չեն մասնակցում իրենց հանրահավաքներին և չեն երգում:


Նա խոստովանել է, որ բարձր գումարներով փորձում են երգիչ-երգչուհիներին ներգրավել քաղաքական գործընթացներին:


«Մենք երգիչներ չենք կարում... այս քաղաքներում միծինգները որ անում ենք, չենք կարում երգիչի հետ պայմանավորվենք, հիմա ամերիկաներից, որտեղից ասես երգիչներ ենք ման գալիս, գումարները երևի մի տաս անգամ բարձրացնելով՝ բերում ենք, որ գան: Դե գիտեք՝ միծինգների վերջում մի քիչ պետք ա ժողովրդին ուրախացնել, չկան, փախել են, կորել են, հետո կգան, կսկսեն հարսանիքներում տաշի-տուշի անել, բայց սա ճիշտ չի, իրենք պետք է լինեն լոկոմոծիվը պայքարի»,- ասել է նա: