Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային նոր հայեցակարգին, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային քաղաքականության կանխատեսելիությանը, ինչպես նաև տնտեսվարողների համար առավել նպաստավոր պայմանների ձևավորմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Կողմերը կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման քննարկումները նպաստում են ավելի արդյունավետ լուծումների մշակմանը։