Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երեկ՝ մայիսի 20-ին, Վանաձորի Հայքի հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:49-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4820 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։