Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից։
Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվում է նաև բժիշկ Հայկ Մանասյանը։
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակում 87 թեկնածու կար, մնացին 37-ը։