ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սամվել Կարապետյանին լրագրողը հարցնում է, թե ինչո՞ւ է 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության արտասահմանյան անձնագիր ստանալու ձևաթղթում նրա աշխատանքի վայրի դաշտում նշված «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն», իսկ նա պատասխանում է, թե ինքը ՌԴ քաղաքացի դարձել է 1993-1994 թվականներին։ Երևի արժե, որ լրագրողները հաջորդ անգամ դժվարասաց Սամվել Կարապետյանին հարցնեն՝ իսկ ՌԴ արտասահմանյա՞ն անձնագիր որ թվականին է ստացել։
Արժե նաև խնդրել, որ Կարապետյանները մի քիչ ավելի մանրամասն պատմեն, թե անցած տասնամյակներում ինչպիսի՞ համագործակցություն են ունեցել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, նրա որդիներ Արտյոմ և Իգոր Չայկաների հետ, որոնցից վերջինը այս ապրլին նշանակվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի (ՌԴ պետական գործակալություն, որ զբաղվում է արտերկրում ՌԴ մշակութային դիավանագիտությամբ) ղեկավար։ Որ այդպիսի համագործակցություն ունեցել են, ընդունել է ինքը Սամվել Կարապետյանը 2015 թվականի դեկտեմբերի 13-ին РБК-ին տրված հարցազրույցում։
Կարող են նաև առավել մանրամասն պատմել ՌԴ ուժային կառույցներին ավտոմեքենաներ մատակարող գործարար Կամո Ավագումյանի և Չայկաների հետ եռակողմ համագործակցության մասին։ Սրա մասին էլ պատմել է ինքը՝ Կամո Ավագումյանը 2017 թվականի հուլիսի 26-ին Մեդուզային տրված հարցազրույցում։ Իմիջայլոց Սերժ Սարգսյանը Կամո Ավագումյանին 2008 թվականին նշանակել էր ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ՝ ՌԴ գլխավոր դատախազությունում։
Սրանք արտահոսքեր չեն, սրանք Կարապետյանների ընտանիքի հրապարակային փաստված կապերն են ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։ Մի վերջին հարց էլ կարելի է տալ, թե այս կապերում ազդեցության վեկտորը ո՞ր ուղղությամբ է՝ Կարապետյանների ընտանիքը ազդեցություն ունի ՌԴ-ում բիզնես գործունեությունը և ուժային պաշտոնները համատեղող անձանց և ընտանիքների վրա, թե՞ այնուամենայնիվ հակառակը։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այնուամենայնիվ հակառակը։