Ամեն ինչ լավ է լինելու. Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հայտնել են՝ այսօրվանից ռազմավարական գործընկերներ են

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միասին տեսանյութ են հրապարակել՝ ևս մեկ անգամ հայտնելով, որ 2 երկրները ռազմավարական գործընկերներ են:


«Ամեն ինչ լավ է լինելու»,- հայերեն ասել է Բուդրիսը, նույնը լիտվերեն կրկնել է Արարատ Միրզոյանը: