Հազար անգամ ամոթ..․ Տիգրան Հակոբյանը Հայաստան դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագի է անդրադարձել

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սա Հայաստան դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագ է: Պարզվում է Արեվմտյան Ադրբեջանի Էրիվանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշարձանի փոխարեն՛ աշխարհի ամենախոշոր մզգիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը... և այսպես շարունակ: Իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է: Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնող է առաջանում:


Քաղաքական ուժերին և որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն:


Հազար անգամ ամոթ..