Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աժ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բայց խոստովանեք` չքնաղ տեսարան է, որ Հայաստանի երբեմնի ամենազոր տղերքը, որոնց հավաքական ունեցվածքը միլիարդավոր դոլարների է հասնում, այսօր դուրս են եկել մարտնչող տգիտության մարաթոնի` եթերում: Նրանք անօգնական են`սեփական տգիտության առջև:
Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է: Թանկարժեք լուքերով` գաղափարապես ցնցոտիավոր այս մարդիկ, կարծես մեռած անցյալի ուրվականները լինեն: Սա´ է ժողովրդավարության ուժը: