Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ 


Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հետագա հաջողություններ՝ պետական բարձր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ 


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։