Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ

Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունից 1lurer.am-ին հայտնում են, որ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


«Տուժած անձինք չկան»,- տեղեկացնում են Ոստիկանությունից։


Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին այսօր Երևանի Փարպեցի փողոցում տեղի ունեցած վիճաբանության, ապա՝ դրան հաջորդած կրակոցների մասին: